Հայաստանի օլիմպիական հավաքականից Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում մրցասպարեզ դեռ չեն մտել ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ ծանրորդներ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Բոլոր երեքն էլ պայքարի մեջ մտնելու են վաղը՝ օգոստոսի 10-ին:
Ըմբիշների վիճակահանությունը կայացել է եւ արդեն հայտնի է Վազգեն Թեւանյանի առաջին մրցակիցը: Մեր մարզիկը, որը մեդալի հավակնորդ է, 1|8 եզրափակչում մեկնարկային գոտեմարտն սկսելու է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիսաշվիլլի հետ:
Կարդացեք նաև
Եթե Վազգեն Թեւանյանը մեդալի համար պայքարելու իրավունք նվաճի, ապա մրցագորգ կմտնի նաեւ օգոստոսի 11-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ