ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին, որում իր դժգոհությունն է հայտնել Վրաստանի կառավարության, իր իսկ ձևակերպմամբ, «հակաժողովրդավարական գործողությունների» կապակցությամբ՝ պայմանավորված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմամբ։
Նամակը սոցցանցում հրապարակել է անձամբ Զուրաբիշվիլին։
Բայդենը նամակը Հարավային Օսիայում ռազմական գործողությունների 16-րդ տարելիցի կապակցությամբ է հղել։ Դրանում նշված է․
«Ցանկանում եմ ընդգծել վրաց ժողովրդի կամքը, նրա եվրատլանտյան ձգտումները… Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, ինչի օրինակը կրեմլյան ոճով գրված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն է, նաև Վրաստանի պաշտոնատար անձանց կեղծ հայտարարությունները։ Դա չի համապատասխանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին։ Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»։
Կարդացեք նաև