Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան իր հին ռազմական բեռնատար ինքնաթիռները կվաճառի Թուրքիային

Օգոստոս 09,2024 16:35

Ermenihaber. Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան այժմ այդ ինքնաթիռները փոխարինելու է «A400M Atlas» ինքնաթիռներով, այդ իսկ պատճառով «Lockheed Martin C-130J»-ները հանել է վաճառքի։

Ներկա պահին Թուրքիայի իր տրամադրության տակ ունի 18 միավոր «C-130J Hercules» տիպի  ռազմական բեռնատար ինքնաթիռ և պատրաստվում է մեծացնել  իր ինքնաթիռների քանակը։

Հիշեցնենք, որ ամերիկյան «Lockheed Martin» ընկերության «C-130J Super Hercules» բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։ «C-130J-30»-ը «C-130J»-ի մոդիֆիկացիան է, որն ավելի երկար է ու ավելի շատ տարողություն ունի։ Այս ինքնաթիռների անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 128 ուղևոր կամ մինչև 20 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 671 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5250 կմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031