Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը.
«Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։
Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Կուրսկի մարզում Ռուսաստանին օգնելու համար։ Ցանկանում եք ղազախների՞ն դիմել, թե՞ հայերին, ո՞ւմ: Հիմար հարցեր եք տալիս», – ասել է Զատուլինը:
Հիշեցնենք՝ Կուրսկի մարզում մարտերը թեժացել են օգոստոսի 6-ի առավոտյան։