Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը հույս է հայտնել, որ Գեղակերտում ու Ակնաշենում համայնքային փոքր տների նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր

Օգոստոս 09,2024 12:27

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, ապա այցելել Ակնաշենում գտնվող փոքր տուն։

Նախարար Մկրտչյանը հույս է հայտնել, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց։ Կացարանով ապահովումից զատ՝ ծրագիրը նպատակ ունի շուրջօրյա խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման միջոցով նպաստել նրանց սոցիալական ներառմանը:

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031