Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը կզրկվի ձեռք բերած ՌԴ քաղաքացիությունից՝ զինծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում». Պուտինը մեկ օրում ավելի քան տասը «արգելող» օրենք է ստորագրել

Օգոստոս 09,2024 11:25
«Ազատություն». Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար սահմանափակումներ սահմանող ավելի քան տասը օրենք է ստորագրել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»:

Պուտինն օրենքով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Այդ խախտման համար նրանք կարող է դատապարտվեն 10-օրյա կալանքի՝ առանց դատավարության։

Պուտինը նաև օրենք է ստորագրել, համաձայն որի, անձը կզրկվի ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունից՝ զինվորական ծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև «վտարման» նոր միգրացիոն ռեժիմ կսահմանվի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031