«Ազատություն». Ռուսական տելեգրամյան ալիքներում նաև տեղեկատվություն է տարածվում, որ «Վագներ»-ի ստորաբաժանումներն Աֆրիկայից տեղափոխվում են Կուրսկի շրջան, քանի որ ռուսական բանակը դեռևս չի կարողանում Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերել գրավված բնակավայրերից։
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 50 ռուս զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերի են ընկել։
Նշվում է, որ ուկրաինացի զինվորականները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել 11 բնակավայր՝ 350 քառակուսի կիլոմետր տարածք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: