Հայկական սպորտի ամենատիտղոսավոր մարզիկներից մեկը՝ օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր չորրորդ օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը վիճարկեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։
Գյումրեցին, որը նախորդ երկու գոտեմարտերում հսկայական էներգիա էր վատնել, ամենայն հավանականությամբ չէր հասցրել լիովին վերականգնվել, ինչն էլ ազդեց գոտեմարտի ելքի վրա։ Ալեքսանյանը պարտվեց եւ բավարարվեց իր մարզական կարիերայում օլիմպիական երկրորդ արծաթե մեդալով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ