Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, ազգությամբ եզդի Մալխաս Ամոյանը օլիմպիական բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ուզբեկստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արամ Վարդանյանի հետ եւ անչափ համառ պայքարում հաղթեց ընդամենը մեկ միավորի առավելությամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Ամոյանը երկրորդ մեդալը բերեց Հայաստանի օլիմպիական հավաքականի հաշվարկին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ