Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը պարզապես հանձնել են». Բագրատ սրբազան

Օգոստոս 07,2024 21:55

«Այո, ես հիմա ուղիղ ասում եմ՝ հանձնեցիք, Արցախը հանձնեցիք։ Արցախը պատերազմով պարտվելիք չէր։ Եվ ես վստահաբար եմ ասում բոլոր այն ստահակներին, ովքեր ասում էին՝ մենք չէինք կարող ոչ մի բան անել։ Բոլոր այդ ստահակներին եմ ասում՝ լինեն զինվորական, թե քաղաքական գործիչ․․․ թթխմորի պես մարդիկ՝ խխունջի մեջ ապրող լպրծուն մարդիկ, ովքեր այդպես են ասում՝ այո, Արցախը հանձնվել է, ուղղակի հանձնվել է։ Պատերազմով է հանձնվել՝ վերջում էլ վախեցնելով, սարսափով, ուղղակի հեռախոսներով և համակարգիչների առջև նստած՝ հանձնվել է։ Նեռը իր որդիներով հանձնել է։ Ոչ միայն Արցախը, Տավուշն էլ՝ իր շրջաններով և մնացած հատվածները մեր Հայրենիքի»,- մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում, բնակիչների հետ այսօրվա  հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ ժամանակին կարծել է, թե իշխանության ապիկարության հետևանքով ենք Արցախը կորցրել, մինչդեռ, հիմա համոզվել է՝ Արցախը պարզապես հանձնել են:

Հիշեցնենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, հանդիպում են Դավիթաշենի 4-րդ թաղամասի բնակիչների հետ:

Բագրատ սրբազանն անդրադարձավ նաեւ այսօր համացանցում տարածված հարսանիքի դրվագին, որտեղ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մեկ տասնյակից ավել 20 հազար դրամանոցներ է դնում թրի վրա: Տեսանյութը Չարենցավանում երեկ տեղի է ունեցած հարսանիքից է, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է եղել։

«Համացանցում տեսա, երեւի դուք էլ եք տեսել, ինչպե՞ս է ներքին գործերի նախարարը՝ լայն, թիկնեղ, նիհար տղան իր ամբողջ հմայքով կանգնած այն աթլետիկ կազմվածքով մարդու կողքին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.), գրպանից  գումարները հանում, դնում է թրի վրա․․․ ավանդություն կա չէ՞, որ երեխաները դուռը փակում են՝ հարսին դուրս հանելիս, մարդը գումարներ է դնում։ Չի էլ ամաչում, պաշտոնյայի էթիկան դա՞ է։ Չեմ ասում՝ էդ փողերը քեզ որտեղի՞ց։ Բայց էթիկան դա՞ է պաշտոնյայի՝ գրպանից գումարներ հանել, դնել ինչ-որ թրերի վրա: Սա նկարագիր է։ Բարոյական այն չեղած ցուցիչն է, որը սրանց միջոցով արտահայտված է»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ երկիրը ջլատած, պետականությունը անհետացման եզրին հասցրած պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին է խոսում այդ տեսանյութը։

«Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց պարտադրանքով բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- հավելեց սրբազանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031