Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտեց Իրանը ներկայացնող Սայեդ Մորադ Էսմայելի Լեվեսիի հետ ու չափազանց դրամատիկ ու բառիս բուն իմաստով ճակատամարտում պարտվեց։
Մեր ըմբիշը, որն առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ