«Մեր քաղաքական, տնտեսական, մշակութային տարբերությունները կարող են բազմազան լինել։ Յուրաքանչյուրը կարող է մի կերպ մտածել, մի կերպ վերլուծել, բայց կա մի կետ, որտեղ մենք ունենք ընդհանուր հայտարար, որից չպետք է հրաժարվենք. դա այն համերաշխությունն է, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը, իրար նկատմամբ թշնամանք չտածելը, ինչը մեր ներքին պառակտման ամենամեծ խթանն է։
Բագրատ Սրբազանի ներկայությունը գալիս է ապացուցելու, որ մենք իրար չպետք է ատենք ու միմյանց կարծիքի նկատմամբ պետք է ունենանք հանդուրժողականություն»,- մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, հանդիպում են Դավիթաշենի 4-րդ թաղամասի բնակիչների հետ:
Բագրատ սրբազանը բեմ հրավիրեց նաեւ հանդիպմանը ներկա՝ 24news.am կայքի խմբագիր Նարեկ Գալստյանին:
«Բողոքի երկու ձեւ կա. մեկը՝ ոտքերով եւ մեր հայրենակիցներից շատերն այդպես էլ վարվում են, հեռանում են: Երկրորդ բողոքի ձեւան այն միջոցն է, որը սրբազանի առաջնորդությամբ վերջին 4-5 ամիսների ընթացքում, եւ ընդհանրապես, վերջին 4-5 տարիների ընթացքում տեղի է ունենում Հայաստանում: Ես նախընտրում եմ բողոքի երկրորդ ձեւը, որը ենթադրում է ամենօրյա պայքարը, որը ոչ թե ինչ-որ մեկին աթոռ, պաշտոն տալու մասին է այլ մեր երկրում հայ մնալու»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ