Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե Ղազարյանը փողեր է դնում թրի վրա, այն էլ ի՞նչ փողեր». Բագրատ սրբազան

Օգոստոս 07,2024 20:55

«Երբ երկրումդ ղեկավարություն չկա, ավելին, այն հետեւողականորեն ներկայացնում է Ադրբեջանի իշխանությունը մեր երկրում՝ ի՞նչ սպասելիք ունենանք»,- այսօր Դավիթաշեն համայնքի, 4-րդ թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի, մինչեւ ՀՀ-ն իր Սահմանադրությունից չհանի Անկախության հռչակագրին վերաբերվող հատվածը:

Նա նաեւ ասել էր, որ Բաքուն առայժմ հետաձգում է «Զանգեզուրի միջանցքի» մասով իր պահանջը, առաջնայինը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է:

Պաշտոնական Երեւանը քիչ առաջ արձագանքնել է ադրբեջանցի պաշտոնյայի նշյալ հայտարարությանը:

«Մեր բարեկամ պետությունն, Իրանը, շարունակաբար ասում է՝ հայեր մի մտահոգվեք, հանգիստ եղեք, մենք ձեզ պաշտպան ենք. սա վկայությունն է այն բանի, որ դու սեփական անվտանգություն չունես: Երրորդ երկիրը պի՞տի ասի՝ մի անհանգստացեք. խայտառակություն է սա»,- կարծում է սրբազանը՝ հռետորական հարց հնչեցնելով. «Ինչո՞վ եք զբաղված…Վահե Ղազարյանը փողեր է դնում թրի վրա, այն էլ ի՜նչ փողեր, արյունո՜տ…

էն մյուսը՝ ընտանիքով հեծանիվ է քշում… մեր ողբերգությունները շարունակվում են եւ դա իրենք փորձում են համերգներով շեղել»:

 

Թեմային անդրադարձավ նաեւ շարժման համակարգող մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031