Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
«Որքան հիշում եմ հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- նշեց Տիգրան Հարությունյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: