Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Հեռախոսազրույց են ունեցել Իրան նախագահ Մասուդ Փեզեշքիանը ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է․
«Եթե ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներն իսկապես ցանկանում են կանխել տարածաշրջանում պատերազմն ու անկայունությունը, պետք է դադարեն աջակցել և զենք վաճառել սիոնիստական ռեժիմին և պետք է այդ ռեժիմին ստիպեն դադարեցնել ցեղասպանությունն ու Գազայի վրա հարձակումները։
Կարդացեք նաև
Պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության հաստատման ջանքերն Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում, սակայն, միջազգային օրենքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեմ»։