Ներկայացնում ենք 2023 թվականի պահպանության լավագույն ծառայող ճանաչված Գառնիկ Սանասարյանին. նա ոստիկանությունում ծառայության 12 տարիների ճանապարհ է անցել։
«Ես կարծում եմ, որ ոստիկանությունում աշխատելու համար առաջնահերթ պետք է լինես ընկերասեր, մարդասեր, նվիրված աշխատանքին, սիրելով կատարես քո ծառայությունը»,-նշել է Գառնիկ Սանասարյանը։
Նրա խոսքով՝ լավագույնի կոչումը պարտավորեցնում է առավել բարեխիղճ իրականացնել ծառայությունը։ Գառնիկ Սանասարյանը նաև նշում է՝ լավագույնի կոչումը ոչ միայն իր ձեռքբերումն է, այլ ամբողջ ստորաբաժանման:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն