Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացող օլիմպիական խաղերում այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։
Այս անգամ մեր ըմբիշը 3։2 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տարավ մրցագորգի տերերից Մամադասսա Սիլայի նկատմամբ ու այսօր երեկոյան եզրափակիչ անցնելու համար կգոտեմարտի Իրանի ներկայացուցիչ Սայեդ Մորադ Էսմայեիլի Լեիվեսիի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ