«Ազատություն». Բրյուսելում հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանն ու նրա կինը: Ամուսինները, որոնք կողոպուտի զոհ են դարձել, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բելգիական աղբյուրները։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Բրյուսելի Ստեֆանի հրապարակի մոտ։ Հարձակվողներն ատրճանակի բռնակով հարվածել են հրապարակում զբոսնող ադրբեջանցի դիվանագետ Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ գլխին, գողացել նրանց ժամացույցները, որոնց ընդհանուր արժեքը, ըստ աղբյուրի, կազմում է 90 հազար եվրո։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: