Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց 800 մետր վազքի որակավորման փուլում։ Նա իր ենթախմբում ցույց տվեց 1․49,91 արդյունք, ինչը բավարար չէր պայքարը կիսաեզրափակչում շարունակելու համար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ