Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում այսօր պայքարն սկսեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երրորդ մասնակիցը՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:
Մեր ըմբիշի մեկնարկային մրցակիցը 1/8 եզրափակչում էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանո Արրոյոն էր, որի հետ գոտեմարտում Գալստյանը դժվարին հաղթանակ տարավ 3:2 հաշվով ու պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ