Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն ծաղկի հետ կարոտ ու հիշողություններ ենք փնջում. արցախցիները Երևանում ծաղկի խանութ են բացել. «Ա1+»

Օգոստոս 07,2024 13:10
«Ա1+». Խաչիկ Ավագյանի ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզի Արբաթ գյուղում։ Արցախում ծաղիկների վաճառքով էր զբաղվում, ծաղկի ջերմոցներ ուներ։ Շրջափակման օրերին կարողանում էր աճեցրած ծաղիկներից Ստեփանակերտ հասցնել։

«Ծննդավայրիս սրտում բացված ծաղկի սրահը պահանջված էր։ Ընտանիքի անդամներով սկսեցինք զարգացնել մեր փոքրիկ բիզնեսը։ Այնուհետև ինձ մոտ միտք հղացավ ջերմոցներ կառուցել, որպեսզի խանութում վաճառենք մեր աճեցրած ծաղիկները։ Ընկերոջս հետ միասին ջերմոցներ կառուցեցինք ու սկսեցինք տարատեսակ ծաղիկներ աճեցնել»։

Նախկին զինվորականը 2020 թվականի պատերազմի հասցրած ծանրագույն վնասներին հակադրել է գեղեցիկը ստեղծելու, սեփական հողում ապրելու ու արարելու, պատերազմին ու արյանը սիրով պատասխանելու գաղափարը։ «Երբ արդեն սկսել էինք քաղել մեր տքնաջան աշխատանքի պտուղները, վրա հասավ չարաբաստիկ պատերազմը և բռնի տեղահանումը»։

Հայաստանում հաստատվելուց հետո բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների են հանդիպում, սակայն չեն ընկճվում։ «Բավականին ժամանակ է, ինչ ստեփանակերտցի Ռիմա Պետրոսյանի հետ ծաղկի սրահ ենք բացել՝ Երևան քաղաքի Արտաշեսյան 41 հասցեում։ Միահամուռ ուժերով փոքր ու հաստատուն քայլերով առաջ ենք տանում մեր փոքրիկ բիզնեսը»։

«ՃԱՐՏԱՐ. ԵԿ ՓՈՒՆՋԴ ՏԱՐ»-ից ծաղիկներ գնելու նպատակով Երևանի տարբեր թաղամասերից ու մոտակա բնակավայրերից բազմաթիվ արցախցիներ հասնում են ծաղկի սրահ։

«Մենք էլ ջանում ենք նրանց սրտով լինեն ծաղկեփնջերը` ամեն ծաղկի հետ փնջելով սեր, կարոտ, սփոփանք, հիշողություններ»։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031