Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 116 հատ խեցգետնաորսիչ և 26 հատ ձկնորսական ցանց:
✅ Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն