Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը՝ ընդդեմ «168 ժամի», մերժվել է ՀՀ դատական բոլոր ատյաններում

Օգոստոս 06,2024 23:27

2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «168 ժամի»՝ մեզ մեղադրելով քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու համար:

Խոսքը վերաբերում է քվեարկության օրը «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հարցազրույցին, որը 168.am-ում ու համանուն յութուբյան ալիքում հեռարձակվել էր ուղիղ եթերով։

2023թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր ՔՊ-ի հայցը, ինչից հետո ՔՊ-ն դիմել էր Վերաքննիչ դատարան, որի 20.05.2024թ. վճռով էլ մերժվել էր ՔՊ-ի հայցը և ստորադաս դատարանի վճիռը թողնվել էր անփոփոխ:

ՔՊ-ն, սակայն, իր ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի միջոցով նաև վճռաբեկ բողոք էր ներկայացրել, որում նշել էր, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ըստ իրենց՝ քարոզչական տարրեր պարունակող տեսանյութը հրապարակված է մեր կայքում, այն շարունակել է կայքում հրապարակված մնալ նաև ուղիղ եթերից մի քանի ժամ և նույնիսկ մի քանի օր հետո, ինչը, ՔՊ-ի կարծիքով՝ նշանակում է, որ «168 ժամը» հետապնդել է քարոզչություն իրականացնելու նպատակ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031