Անահիտ Ավանեսյանը ծնվել է Արցախի Շուշի քաղաքում։ 1988 թվականի գարնանը ադրբեջանցիները սկսեցին հարձակումները Շուշիի հայկական թաղամասի վրա։ Պարբերաբար քարկոծում էին հայերի տները, ծաղրում, նվաստացնում ծերերին, երեխաներին, կանանց, հետապնդում տղամարդկանց։
Շուշիի հայերը հարկադրաբար թողեցին իրենց տները։ Անահիտի ընտանիքը Ստեփանակերտ տեղափոխվեց։ 35 տարի անց, 2023 թվականին Անահիտն իր երկու անչափահաս երեխաների հետ բռնի տեղահանվեց Ստեփանակերտից…
Արցախի Հեռուստատեսություն