Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետախուզում է հայտարարվել Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմ, Վեդիի ավագանու անդամի նկատմամբ, որը կասկածվում է հրազենով սպանության փորձ կատարելու մեջ. shamshyan.com

Օգոստոս 06,2024 23:00

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետյանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրատանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել են:Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները որոնում էին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանին: Վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Տեղում ոստիկանները պարզել էին, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Պարզվել էր, որ այդ օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Մ. Հովհաննիսյան փողոցի 46 հասցեում գործող գարեջրատանը Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձի միջոցառման ընթացքում վիճաբանել էին Ա. Կարապետյանը և հիվանդանոց տեղափոխված Վ. Բարսեղյանը, որի ընթացքում Ա. Կարապետյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Վ. Բարսեղյանի կրծքավանդակին, որի հետևանքով վերջինս «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնեմոթորաքա աջից» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:Գարեջրատուն էին ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետի և բաժնի պետի գլխավորությամբ:

 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031