Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5:3 հաշվով պարտության մատնեց կուբացի Գաբրիել Կինդելանին ու վաղը կգոտեմարտի իր երկրորդ օլիմպիական ոսկու համար: Արթուրը ռևանշ վերցրեց կուբացուց աշխարհի վերջին առաջնության եզրափակչում կրած պարտության դիմաց:
Ավաղ, նույնը չկարողացավ անել մեր Մալխաս Ամոյանը, որը համառ պայքարում 1:3 հաշվով զիջեց ճապոնացի Նաո Կուսակային եւ իր առաջին օլիմպիական խաղերում գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար:
Այսօր հայտնի դարձավ նաեւ մեր երրորդ մասնակցի՝ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանի առաջին մրցակցի անունը; Հայաստանցին 1|8 եզրափակչում կհանդիպի էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանո Արրոյոի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ