«Հրապարակ» օրաթերթը մոտ 2 շաբաթ առաջ գրել էր, որ Կիրանցում՝ հայ – ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև: Ըստ թերթի՝ ադրբեջանցիները պնդել են, թե Կիրանցում կառուցվող նոր ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով։
«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հարցրել էր՝ արդյոք հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև որևէ քննարկում կամ միջադեպ տեղի՞ է ունեցել կառուցվող նոր ճանապարհի շուրջ և արդյոք սահմանազատումից հետո Կիրանցում կառուցվող նոր ճանապարհն անցնո՞ւմ է Հայաստանի տարածքով։ ԱԱԾ-ն, հերքելով ադրբեջանական կողմի հետ միջադեպերի մասին պնդումները, միաժամանակ վստահեցրել է՝ «կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով»։
Կիրանց տանող կամուրջը, որով անցնում էր նաև միջպետական ճանապարհի մի մասը, սահմանազատումից հետո հանձնվեց ադրբեջանական կողմին։ Հայաստանը սկսեց նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որն արդեն գործում է։
Չնայած Ազգային անվտանգության ծառայության հերքմանը, Կիրանցի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատության»-ը պատմել էր, որ իսկապես նման խոսակցություն հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև եղել է, ադրբեջանցիները ինչ-որ չափումներ անելուց հետո պնդել էին, թե նոր ճանապարհի մի հատվածը կառուցվել է իրենց տարածքում։
Կարդացեք նաև
Ռուզաննա Ստեփանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: