Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Գիշերն իրանամետ ուժերը «Կատյուշա» ՀԿՌՀ-ով հարձակում են գործել Իրաքի «Այն ալ-Ասադ» ամերիկյան ավիաբազայի վրա:
Վիրավորվել է ԱՄՆ ԶՈւ 5 զինծառայող, մեկի վիճակը ծանր է:
Ավիաբազայի վրա իրանամետ ուժերի կողմից նախկինում ևս նման բնույթի հարձակումներ եղել են: 2020թ. Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո էլ Իրանը հենց այս ավիաբազան էր հրթիռակոծել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է. «Իրանը որևէ կերպ չի ձգտում տարածաշրջանում պատերազմի և ճգնաժամի ընդլայնման, բայց սիոնիստական ռեժիմը կստանա իր հանցագործության ու հանդգնության պատասխանը»:
Իրանի բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին այցելել է ՀՕՊ հյուսիսային շրջան, ստուգել մարտական պատրաստվածության աստիճանը:
Իրանի ՀՕՊ հյուսիսային շրջանն ընդգրկում է Թեհրան, Ալբորզ, Մազանդարան նահանգները: