Օգոստոսի 5-ին ՆԳ նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին, շնորհավորել է հատկապես առաջին սպայական կոչում ստացող պարեկներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ։
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև Պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների 124 ծառայող։
Պարգևատրումից հետո տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն։ Քննարկվել են կարգապահական և բարեվարքության, համազգեստի կրման կանոնների պահպանման և ծառայությանն առնչվող այլ հարցեր։
Կարդացեք նաև
Արթուր Խուդինյանը հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ պարեկներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն