Հայաստանի օլիմպիական եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի անդամներ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան ու այսօր երեկոյան պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում:
Եթե Ամոյանի հաղթանակը իրանցի Ամին Յավուր Կավիյանինեժադի նկատմամբ հեշտ չէր բայց համոզիչ էր, Արթուրը Ուզբեկստանի ներկայացուցիչ, 40-ամյա Ռուստամ Ասսակալովից հաղթանակը պոկել կարողացավ գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ՝ վաստակելով օդի պես անհրաժեշտ ճակատագրական մեկ միավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ