Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան կանգնած է Պաղեստինի կողքին». Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կմիջամտի ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ դատական գործին

Օգոստոս 06,2024 15:51

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ինչ էլ անի արյունարբու ցեղասպանական ցանցը, այն չի կարող խանգարել Թուրքիային և թուրք ազգին համերաշխ լինել Պաղեստինի ժողովրդի հետ»։

Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիայի խորհրդարանի իրավաբան թիմը օգոստոսի 7-ին միջամտության վերաբերյալ միջնորդություն կներկայացնի Հաագայի միջազգային դատարան:

Այս հայտարարությունները Էրդողանն արել է նախագահականում տեղի ունեցած կառավարության նիստից հետո։ Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ասել.

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերջ տանք այս բարբարոսությանը, որը խլել է 40.000 անմեղ մարդկանց կյանք վերջին 10 ամսում: Նախկինում մենք միջազգային դատարանում հայտարարել էինք Իսրայելի դեմ ցեղասպանության գործին միջամտելու մեր որոշման մասին: Չորեքշաբթի օրը մեր խորհրդարանի իրավաբանական թիմը մեր միջնորդությունը կներկայացնի Հաագայի միջազգային դատարան։ Իմ ազգը թող լավ իմանա սա. Թուրքիան կանգնած է Պաղեստինի կողքին այս դժվարին ժամանակներում, երբ նա պայքարում է իր գոյության համար»:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան այն երկիրն է, որն Իսրայելի ցեղասպանական քաղաքականությանը տվել է ամենահստակ և ամենաուժեղ պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031