Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում կրկնեց Արթուր Ալեքսանյանի սցենարը:
Ամոյանը եւս առաջին մրցափուլում «չոր» հաշվով պարտության մատնեց ֆինն Կուննարի Սարկկինենին ու շարունակում է առաջ ընթանալ իր առաջին օլիմպիական խաղերում: