Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքերի անդամահատումից երեք տարի անց է անձը հաշմանդամ ճանաչվել

Օգոստոս 06,2024 14:41

2021թ․ հունվարի 23-ին Ա․Ա․-ն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում ստանում է բեկորային վիրավորում։ Նույն օրը Ա․Ա․-ն հոսպիտալացվում է, ստացած բեկորային վնասվածքների պատճառով ստորին վերջույթները անդամահատվում են։ 2021թ․-ի փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ա․Ա․-ն ոչ պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվում։ Մայիսի 16-ին Ա․Ա․-ն Միասնական սոցիալական ծառայության կողմից ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, բայց չի ճանաչվում հաշմանդամ։

ՀՔԱՎ գրասենյակը / կազմակերպության նախկին փաստաբան Հայկ Հակոբյան/ ստանձնեց Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։ 2022թ․-ի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտավորեցնելու Միասնական սոցիալական ծառայությանը Ա․Ա․-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանել։ Վարչական դատարանի 2023թ․ դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կազմակերպության հայցը բավարարվում է։

2023թ․-ի հունվարի 13-ին Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկում է կայացված վճիռը։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է ՄՍԾ-ի բողոքը մերժել։

ՀՔԱՎ գրասենյակը շարունակեց Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։ ՄՍԾ-ն, չհամաձայնվելով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի որոշման հետ, 2023թ․-ի նոյեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացնում ՀՀ վճռաբեկ վարչական դատարան։ 2024թ-ի մարտի 1-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է կայացնում՝ մերժում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բողոքի ընդունումը։

Ավելի քան երեք տարվա պայքարից հետո Ա․Ա․-ի իրավունքները վերականգնվեցին։

Միասնական սոցիալական ծառայությունը Ա․Ա․ -ին 2024 թ․ հունիսի 7-ին սահմանել է անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031