Լրահոս
Օրվա լրահոսը

Fast Shift-ի օգտատերերը կվայելեն հավելվածի ավելի արագ և ինտերակտիվ աշխատանքը

Օգոստոս 06,2024 10:13

Այսուհետ Fast Shift էլեկտրոնային դրամապանակի թարմացված տարբերակի օգտատերերն ավելի արագ և հեշտ կկատարեն իրենց վճարումներն ու ֆինանսական գործարքները։ Հավելվածն այժմ հասանելի է նոր և ժամանակակից դիզայնով, որի ինտերակտիվ գործառույթներն ավելի սահուն են դարձնում օգտատերերի փորձառությունը։ Fast Shift էլեկտրոնային դրամապանակում ընդլայնվել է պրոդուկտների ցանկը, օգտատերերը հնարավորություն են ստացել օգտվելու 350+ ծառայություններից։ Fast Shift-ն ավելի է պարզեցրել և հարմարավետ դարձրել ֆինանսների կառավարման մեխանիզմը։

«Fast Shift ընկերությունը, թվային փոխակերպումը բոլորի և յուրաքանչյուրի բարօրությանն ու հարմարավետությանը ծառայեցնելու իր ուղեգծին հավատարիմ, շարունակաբար նպաստում է բարձր տեխնոլոգիական լուծումներով սպասարկման մշակույթի արմատավորմանը։ Մենք հետևողականորեն ավելացնելու ենք էլեկտրոնային դրամապանակի հնարավորությունները՝ մեր օգտատերերի համար ապահովելով միջազգային դրամական փոխանցումների, առցանց վարկավորման, կանխիկացման և ժամանակակից այլ գործիքների հասանելիությունը», – ասել է Fast Shift-ի գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

Fast Shift էլեկտրոնային դրամապանակի նոր տարբերակի հնարավորություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031