Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին անկախության մասին

Օգոստոս 06,2024 10:00

«Նախկինները» հարստացել են 30 տարում, «ներկաներն» «իրենց դզեցին» 5 տարում՝ նույնքան ճոխ, բազմաթիվ բնակարաններով, մեքենաներով, բազմապիսի այլ նյութական հաճույքներով: Ինչի՞ մասին է դա խոսում: Եթե դու հարստացել ես մոտավորապես 6 անգամ արագ, ուրեմն՝ գործել ես 6 անգամ ավելի անզույշ եւ լկտի: Դա, իր հերթին, հետեւանք կունենա. հաջորդ իշխանափոխությունից հետո «այսօրվաններին» 6 անգամ ավելի հեշտ կլինի դատել: Այնպես չէ, որ «նախկինները» դատվելու տեղ չունեն: Սակայն նրանց մեղքը, ինչպես տեսնում եք, շատ դժվար է  ապացուցել (եթե, իհարկե, նման նպատակ կա), որովհետեւ նրանք շրջահայաց էին, իրենց շուրջ «անվտանգության բարձիկ» էին ստեղծում:

Բոլոր տեսակի հետխորհրդային իշխանությունները՝ այսօրվա, թե երեկվա, ունեն մի հիմնարար պատրանք՝ նրանք կարծում են, որ հավերժ են: Մանավանդ Փաշինյանն ու իր շքախումբը խորը համոզմունք ունեն, որ իրենց նկատմամբ «ժողովրդական սերը» տարիներով ու տասնամյակներով նույնը կմնա, ինչը եւ կապահովի իրենց ցմահ պաշտոնավարումը: Որեւէ ձեւով համոզել, որ այդպես չի լինելու, անհնար է:

Բայց այդ պալատական «կամարիլյան» (եթե իսպանական բառ օգտագործենք) ամենաշատը 3-4 հարյուր մարդ է: Իսկ մնացա՞ծ մարդիկ, որոնք իրենց ճակատագիրը կապում են իշխանության հետ: Նրանք նո՞ւյնպես կարծում են, որ Փաշինյանի ռեժիմը տասնամյակներ է տեւելու: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նման բան չեն մտածում: Բայց այդ դեպքում չեմ պատկերացնում, թե ինչպես են նրանք մի քանի տարի հետո դուրս գալու վարչապետին փառաբանելու եւ վարչակարգին տարբեր մանր ծառայություններ մատուցելու տակից:

…Ներքին անկախության երկու օրինակ: 18-րդ դարի հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան, հակասության մեջ մտնելով թե՛ իր էթնիկ (հրեական), թե՛ սոցիալական (բողոքական) շրջապատի հետ, իր գրքերում գրում էր այն, ինչ մտածում էր: Դրա գինն այն էր, որ նա իր ապրուստն ապահովելու համար օպտիկական ապակիներ էր մշակում: Մեկ դար անց գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը նույնպես որեւէ պաշտոնական, գիտական դիրք չէր զբաղեցնում՝ չափազանց ժուժկալ կյանք էր վարում հոր թողած ժառանգությամբ:

Իհարկե, չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց ժամանակակից լավագույն հայ արձակագիրներից մեկը՝ Լեւոն Ջավախյանը, Վերնիսաժում արծաթ է վաճառում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ազգը ամէն բանէ վեր դասող հայերուս համար, բուն խնդիրը այն չէ, որ նախկինները իրենց զիրենք ու իրենց մօտիկները հարստացուցին, անբարոյական եւ/կամ քրէական ուղիներով: Այլ՝ որ այդպէս ըրին, թերանալով իրենց պետական ու ազգային էական պարտականութիւններուն մէջ: Եւ ասիկա բացայայտուեցաւ դեռ նոր, վերջին մի քանի տարիներին միայն: Երեւանում 2018ի պետական յեղաշրջումին որպէս հետեւանք: Այս առումով, ամբողջ էութեամբս զինք կ’ատեմ, սակայն իրողութիւնը այն է որ Փաշինյանը ինծի ընծայեց ներքին անկախացում…

    Կը կարծեմ թէ ներքին Ազատութեան վեհագոյն մարմնաւորումը՝ Diogenesն է:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ says:

    Եթե բերում եք հարստացման համեմատություններ,խնդրում եմ կոնկրետ փաստերով խոսեք,օրինակ Ռոբերտ Քոչարյանը այսքան փող է դիզել իսկ Նիկոլ Փաշինյանը այսքան,կամ Գագիկ Խաչատրյանը այսքան,իսկ Էսօրվա ՊԵԿ նախագահը էնքան։
    Թե չե հենց նենց ասում եք,որ այսօրվա իշխանականը նույնչափ հարստացել է բայց 6 անգամ ավելի արագ։
    Ձեզնից կոնկրետ թվեր եմ ակնկալում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031