Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Ավանեսյանը այլեւս պաշտոնապես ներկայացնում է Հայաստանը

Օգոստոս 05,2024 23:00

Էլինան այս մրցաշրջանում հաջող է հանդես գալիս: 21-ամյա թենիսիստուհին Australian Open-ում հասավ երրորդ շրջան, կրկնեց Roland Garros-ի անցած տարվա արդյունքը, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ մարզական կարիերայում առաջին անգամ եզրափակիչ հասավ արդեն  WTA մակարդակում՝ նաեւ հանգրվանելով 58-րդ հորիզոնականում: Ասենք նաեւ, որ մարզուհին Ռուսաստանի 10 լավագույն կին թենիսիստուհիներից մեկն էր:

Aravot.am-ը վերջին շրջանում Էլինա Ավանեսյանի մրցելույթների մասին տեղեկատվություն տալիս անընդհատ նշում էր, որ նա շատ մոտ ապագայում հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Եվ ահա, WTA-ն իր կայքում օգոստոսի 5-ին փոխել է Էլինա Ավանեսյանի  մարզական քաղաքացիությունը՝ նշելով Հայաստան անունը: Իսկ դա նշանակում է, որ նա արդեն Հայաստանի թիվ մեկ թենիսիստուհին է:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում, սակայն արմատներով Արցախից է: Նրա ընտանիքը Ռուսաստան տեղափոխվել է 1992 թվականի պատերազմի ժամանակ: Էլինայի հայրը՝ Արարատը, միշտ էլ ցանկացել է, որ իր դուստրը ներկայացնի պատմական հայրենիքը, սակայն վերջնական որոշման իրավունքը վերապահել է Էլինային:

Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիություն փոխելը նկատելի կորուստ է Ռուսաստանի համար, սակայն Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը նրա հեռանալու մասին ասել է. «Էլինան վաղուց մեր ուղեծրում չէ: Նա արդեն երեք տարի ապրում է  Բարսելոնում: Էլինան կներկայացնի Հայաստանը: Դա նրա իրավունքն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031