Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերքաբերի այցը թող ամբողջությամբ ցույց տան, թե քանի ավտոբուս կարմիր բերետավորներ են եղել»․ Բագրատ սրբազան

Օգոստոս 05,2024 20:55

«Սեպտեմբերին սեպտեմբեր է սպասվում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների խնդրանքին՝ կբացահայտե՞ք «սեպտեմբերյան բումի» մասին, այսպես արձագանքեց Բագրատ սրբազանը։

Նա չցանկացավ մանրամասներ հայտնել։ Միայն ասաց՝ դեռ սպասում են, որ տեղի վերաբերյալ վերջնական ասեն՝ ինչ է լինելու։ Լրագրողների հարցին՝ Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը մերժե՞լ է դահլիճ տրամադրել հավաքի համար, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Սեպտեմբերի 7-ի համար մեծ դահլիճը մերժել են տրամադրել, քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երևանում, ՀՀ-ում։ Որոշ իմաստով դահլիճի և օրվա առումով կոմպրոմիսի գնացինք, գոնե փոքր դահլիճում ամսի 4-ին կազմակերպենք։ Դա պայմանավորված է զուտ տեղով, որ այն, ինչ նախատեսել ենք, գոնե կարողանանք դրա մի մասով իրականացնենք»։

Փաստմանը՝ Ձեր գաղտնալսման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, որ Ձեր կողմնակիցները ալկոհոլի ազդեցության տակ փորձել են հյուրանոցի համարի դուռը կոտրել ներխուժել, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Դրա տեսանյութերն էլ, ամեն ինչ կա, ոստիկանությունն էլ ներկա էր, և ալկոհոլի ազդեցության տակ լինելը կարձանագրեին։ Հեղինեին եմ ասում՝ ամոթը լավ բան է։ Մենք իջել ենք ներքև, դուռը թակել ենք, խոսակցություն է եղել, տեսանյութը կա, անվտանգության ծառայությանն ենք ասել, նրանք էլ բարձրացել են վերև, ներսից ինքը զանգել է Կենտրոնի ոստիկանության վարչության պետին, նա եկել է, բոլորն այնտեղ են եղել, ոչ մեկ չի արձանագրել ալկոհոլ։ Անգամ մի միլիգրամ ալկոհոլ օգտագործելն արգելված է եղել»։

Հարցին՝  իր կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցն ի՞նչ փուլում է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Հայցն ուղարկվել է դատարան, այսօր կամ վաղն արդեն կհայտնեն, թե ինչ ընթացքի մեջ է»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ պահանջը ո՞րն է, գույքային պահանջ ներկայացրե՞լ է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մեղք են, կաղքատանան, խեղճ են, հարստանում են։ Ինքը պետք է նվազագույնը ներողությունն խնդրի»։

Լրագրողների դիտարկմանը՝ Բերքաբերում տեսանյութերից երևում է, որ Բերքաբերում մարդիկ երջանիկ են, ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, գոհ են սահմանազատումից և հարցին՝ տեսանյութերում երևացող պատկերը շա՞տ է տարբերվում իրականությունից, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Մեծ մասամբ դրանք բեմադրված են։ Մեկին մեկ փորձում է պատճենել այն, ինչ մենք բնականից գործում ենք, երևի լավ տեխնոլոգներ ունեն։ Բերքաբերի այցը թող ամբողջությամբ ցույց տան՝ մանրակրկիտ, թե քանի ավտոբուս կարմիր բերետավորներ են եղել։ Դիլիջանում փակել էին ճանապարհը, անունը դրել գինու փառատոն, որ ոչ մի մեքենա չանցնի։ Մենք գնում էինք հոգեհանգստի, ամբողջ մեքենաների շարասյունը շրջանցել ենք ամենաքայքայված ճանապարհով, որ իջնենք Դիլիջան։ Վերջում պարզել ենք, որ ինքն էր անցնելու։ Մեր գնալուց հետո ճանապարհը բացվել էր»։

Բագրատ սրբազանն ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի վախենում, ինչո՞ւ է այդքան մեքենաներով գնում։

Խոսելով այն քննադատությունների մասին, որոնք ուղղված են այն հարցին, որ սրբազան պայքարի համար գումարներ են հավաքվում, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Թող իրենք ասեն, թե որքան գումար են մինչև հիմա ծախսել ու որտեղից, ինչքան գումար են ծախսել տեղեկատվական արշավների վրա, ոստիկաններին վճարելով։ Բյուջեով կա՞ 50 միլիոն ծախս տեղեկատվական արշավի համար։ Չկա չէ՞։ Կիրանցում, որ այդքան գումարներ ծախսել են, ո՞ր տողով են ծախսել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031