Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը «հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Օգոստոս 05,2024 21:21

«Ազատություն». Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»:

Jam-news-ի հետ զրույցում Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է», – ասել է սեպտեմբերի 1-ին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։

Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031