Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուզաննան մեկ օրվա մեջ կորցրել է ամուսնուն, հարազատ եղբորը, քրոջ ամուսնուն ու հորեղբոր տղային. «Ա1+»

Օգոստոս 05,2024 20:30

Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանն Արցախի փրկարար ծառայությունում էր աշխատում, իսկ ծառայությունից դուրս՝ ավտովերանորոգման աշխատանքներ իրականացնում։

Բարերար Լևոն Հայրապետյանի կազմակերպած հայկական մեծ հարսանիքի ժամանակ են ամուսնացել՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։

«Ամուսինս 18 տարվա ծառայության ընթացքում բազմաթիվ մեդալների, խրախուսական նվերների, շնորհակալագրերի ու պատվոգրերի է արժանացել։ Ես հիմնական աշխատանք չունեի։ Զբաղված էի տան աշխատանքներով, երեխաների դաստիարակությամբ։ Մեր երազանքը երեխաներին սիրով, հոգատարությամբ մեծացնելն էր նախ, քանի որ երկուսս էլ առանց հայրական գորովանքի ենք մեծացել։ Երեխաներին մեծացնելն ու լավ կրթություն, դաստիարակություն տալն ու իրենց նպատակներին հասցնելն էր մեր նպատակը, ու այդ ուղղությամբ ամուսինս ոչինչ չէր խնայում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է սարուշենցի զոհված փրկարար Գասպարյանի այրին։ Նա ժամանակին ցանկացել է վարսահարդարի մասնագիտություն ձեռք բերել, սակայն ամուսինը դեմ էր, որ կինն աշխատի։

Համատեղ նպատակներից հասցրել են իրագործել միայն մեկը՝ նռան այգու հիմնադրումը։

«Այգին մասին ենք հիմնել։ Օգնել եմ, ինչով կարողացել եմ։ 2020-ին այն վերջապես բերք էր տվել, և միասին պիտի ուրախությամբ հավաքեինք առաջին բերքը, զգայինք մեր աշխատանքի արդյունքը։ Այդպես էլ չվայելեցինք։ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո այգին, ինչպես որ Արցախի 75 տոկոսը, մնաց թշնամու տիրապետության տակ։ Միակ սփոփանքն այն է, որ եղբորս՝ Արտակի հետ հացահատիկի բերքահավաքի ժամանակ, որը ռուս խաղաղապահների միջնորդությամբ էր ընթանում, ամուսինը կարողացել է այգուց մի հատիկ նուռ պոկի՝ թեկուզ խակ»,- պատմում է Ռ. Գասպարյանը։

Պատերազմի օրերին Ռուզաննան երեք երեխաների հետ Օշականում էր ապաստան գտել։ Ամուսինը ռազմի դաշտում էր ու որպես փրկարար ամենածանր աշխատանքն էր իրականացնում նաև հրադադարի հաստատումից հետո։ Պատերազմի ծանր ելքից հետո` դեկտեմբերին հետ էր վերադարձել գյուղ։ Գասպարյան ամուսիններն իրենց ապագան միայն գյուղի հետ էին կապում։

«Սրտներս կոտրված էր, բայց մյուս կողմից էլ մեր հայրենիքում էինք ու պարտավոր էինք չհանձնվել։ Բլոկադայի ծանր օրերին գյուղում կարողանում էինք մեկս մյուսին օգնելով համախմբված դիմանալ՝ հույսով ու հավատով, որ աշխարհը չի լռի,  զարգացած երկրները մեր կողքին կկանգնեն ու կպատժեն ագրեսոր թշնամուն։ Երբեք մտքներովս չէր անցնում, որ մի օր պարտադրված կլինենք լքել մեր նախնիների հայրենիքը»…

2023 թվականի պատերազմը սարսափելի էր բոլոր առումներով։ Ռուզաննան մեկ օրվա մեջ կորցրել է ամուսնուն, հարազատ եղբորը, քրոջ ամուսնուն ու հորեղբոր տղային։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031