Ռուսաստանաբնակ խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանն օգոստոսի 23-ին կմենամարտի Երևանում: Դավիթ Խաչատրյանը վերջին տարիներին չի մենամարտել Հայաստանում և սա մարզիկի համար խոշոր իրադարձություն է:
Մրցաշարը կազմակերպվել է ռուսական հայտնի Fights Nigh կազմակերպության և հայկական «Orion» մարզական ակումբի կողմից: Մրցաշարի ընթացքում նաև կմենամարտեն մի խումբ հանրահայտ հայ մարզիկներ, որոնց թվում են Տարոն Գրիգորյանը, Արմեն Թորոսյանը, Հակոբ Ստեփանյանը, Կամո Ունանյանը, Արտակ Բալայանը և մի շարք պրոֆեսիոնալ, հանրաճանաչ մարզիկներ:
Մրցաշարը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում:
Հայ մարզիկների դեմ մրցելու են ինչպես Ռուսաստանից ժամանած մարզիկներ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ուստի մրցաշարի այս մասը անվանվել է «Հայաստանի հավաքականը ընդդեմ աշխարհի թիմի»։
Կարդացեք նաև
Ի. Ծ.