Անցյալ շաբաթ ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Նեյթըն Օսթինը հանդիպեց ԱՄՆ ծրագրերի շրջանավարտ, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանին և Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մխիթարյանին։
Հովհաննես Խզմալյանը մասնակցել է 2024թ․ Սպորտային մենթորինգի համաշխարհային ծրագրին։
Սա պարալիմպիկ մարզաձևերի միջազգային առաջնորդների համար նախատեսված փորձի փոխանակման հինգ-շաբաթյա ծրագիր է, որտեղ նրանք հնարավորություն ունեն աշխատել ոլորտի առաջատար ամերիկյան կազմակերպությունների մասնագետների հետ և մշակել գործողությունների ծրագրեր, որոնք թույլ կտան թե՛ տեղերում, թե՛ միջազգայնորեն ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը սպորտում։
Հանդիպման ընթացքում պ-ն Խզմալյանը կիսվեց ծրագրի վերաբերյալ իր տպավորություններով և խոսեց ձեռք բերված փորձն ու գիտելիքներն ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու իր պլանների մասին։
Կարդացեք նաև
Երևանում ԱՄՆ դեսպանատուն