Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է

Օգոստոս 05,2024 17:07
News. Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,- ասացին հակակոռուպցիոն կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետարանի կալանավորված պաշտոնատար անձը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031