Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցներից 2-ի ինքնությունը պարզվել է․ նրանց ձերբակալելու հանձնարարություն է տրվել

Օգոստոս 05,2024 17:33

Պարզվել են 2024 թվականի հուլիսի 29-ին Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ խուլիգանության մասնակիցներից երկուսի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների  արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2024 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Ե․Գ․–ի և ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների և Ռ․Ու․–ի ու նրա ինքնությունը դեռևս չպարզված կողմնակիցների միջև։ Այդ ընթացքում Ե․Գ․–ն և Ռ․Ու․–ն, իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության նկատմամբ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քննությամբ դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ, միմյանց գործողությունները լրացնելով,  հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց մոտ պահվող հրազենով անկանոն կրակոցներ են արձակել, որի հետևանքով անհանգստության և տագնապի զգացողություն է առաջացել տվյալ տարածքի հարակից շենքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Կիևյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ, 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի ձախ անվաթևի վրա կրակոցի արդյունքում առաջացած անցք: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ե․Գ․–ի և Ռ․Ու․–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031