Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորում իրանական բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com

Օգոստոս 05,2024 15:28

Shamshyan.com-ը հայտում է. այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է. 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երթևեկությունը դարձել է միակողմանի:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. փրկարարները վարորդին (Հ․ Հ․, ծնված 1964 թ․) և ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1989 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Բեռնատարից առկա է յուղի արտահոսք․ փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն և ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031