Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը չի գործում այսրոպեական որոշումներով, այլ աստիճանաբար հյուծում է իր ախոյաններին երկարատև և անշտապ գործողություններով. Վարդան Ոսկանյան

Օգոստոս 05,2024 15:41

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Տարիներ առաջ, երբ Թեհրանի օդանավակայանից առաջին անգամ հասա Դուբայի օդանավակայան, ինքնաթիռում ինձ պատրաստում էի արաբերեն խոսելու, քանի որ խոսակցական արաբերենի փորձառություն ընդհանրապես չունեմ։

Տեղում շատ զարմացա, քանի որ ոչ մի արաբ աշխատակից փաստորեն չկար, իսկ հիմնական հաղորդակցության լեզուն անգլերենն էր։

Դուբայի օդանավակայանը Թեհրանինից շատ ավելի գեղեցիկ էր և ճոխ, բայց տարօրինակ կերպով ամենևին չհավանեցի։ Հետո՝ հասկացա, որ պատճառը մեկն էր՝ Թեհրանն իր գեղեցկությամբ և նույնիսկ իր թերություններով ամեն ինչով բնական էր, Դուբայը միայն գեղեցիկ, բայց անբնական։

Իրանական գործելաոճը գրեթե ամեն ինչում այդպիսին է, նույնիսկ Իրան-Իսրայել հարաբերություններում։ Իրանցիներն ավելորդ են համարում աղմուկը և, թող թույլ տրվի ասել, «տպավորիչ» լինելը, ուստի իրանական պատասխանն Իսմայիլ Հանիայի սպանությանը չի լինելու տպավորիչ պատկերով, սակայն լինելու է արժանի և անզուգաչափ։

Ընդհանրապես, Իրանը չի գործում գլխակորույս և այսրոպեական որոշումներով կամ աղմկոտ «տպավորիչ» սպանությունների տրամաբանությամբ, այլ աստիճանաբար հյուծում է իր ախոյաններին երկարատև և անշտապ գործողություններով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031