Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Հայաստանի ազգային արխիվից գրություն է ստացվել այն մասին, որ Հայաստանի ազգային արխիվին պատկանող թվով 20 նամականիշ չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում պոկվել, առանձնացվել են համապատասխան հազվագյուտ արխիվային գործերից, եւ տվյալ թերթերն այժմ բացակայում են դրանցից, իսկ մնացած 69 փաստաթղթերի մասով ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
Ըստ նույն աղբյուրի՝ գրությունը եւ կից փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Aravot.am-ը կապվեց նաեւ Հայաստանի ազգային արխիվի հետ: Այնտեղից խոստացան մեկնաբանություն անել ավելի ուշ, որը ստանալուն պես կհրապարակենք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ