«Ազատություն». Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ը ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ կանցկացվեն։
«Կոբալտ-2024» զորավարժությունները տեղի կունենան Ռոսգվարդիայի ուսումնական կենտրոնում, դրանց կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները:
Նշվում է, որ Հայաստանն այդ զորավարժություններին մասնակիցներ չի ուղարկելու։
Հայկական կողմը դեռ չի արձագանքել հաղորդմանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: