Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչության և ՀՀ ԱԱԾ համատեղ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողներ մի շարք տնտեսվարողների հետ կնքել են սահմանվածից ցածր արժեքներով «Օբյեկտի պահպանության իրականացման մասին» պայմանագրեր, ավելին՝ պահանջել ու առձեռն ստացել են պայմանագրերով նախատեսված գումարներից ավելի գումարներ՝ դրանով էական վնաս պատճառելով կազմակերպությունների եւ պետության օրինական շահերին։
Ըստ նույն աղբյուրի՝ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։