Aravot.am-ի տեղեկություններով՝ «Տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Հ. Ա․-ն, տեղեկացված լինելով ՀՀ կառավարության և ԵՄ կողմից տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորման մասին և ի սկզբանե նպատակ ունենալով խարդախության եղանակով հափշտակել համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում հատկացվող առանձնապես խոշոր չափի գումարը, խաբեությամբ, այն է` կաթի արտադրամաս կառուցելու, աշխատատեղեր ստեղծելու, խոշոր և մանր եղջերավոր անասնատեսակների բուծումը զարգացնելու վերաբերյալ խոստմամբ հայտ է ներկայացրել:
Ապա «Տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ, ՀՀ-ի և ԵՄ-ի մինչև 2016թ. դեկտեմբերի 13-ին կնքվել է դրամաշնորհային պայմանագիր, համաձայն որի, Հ.Ա․-ն ի սկզբանե մտադրված խաբեությամբ պարտավորվել է Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացման, այն է` արտադրվող կաթի իրացումն ապահովելու, տոհմային խոշոր և մանր եղջերավոր տեսակների բուծումը զարգացնելու ու 40 ուղղակի և մոտ 425 անուղղակի աշխատատեղեր ստեղծելու համար Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում կառուցել 10-15 տոննա օրական արտադրական հզորություն ունեցող կաթի վերամշակման գործարան:
Ինչպես նաեւ՝ խոշոր և մանր տոհմային կենդանիների բուծման անասնագոմ և հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրության 800ք/մ ընդհանուր արտադրական մակերեսով արտադրամաս: Մինչդեռ չի կատարել իր պարտավորությունները և արդյունքում 2016-2021 թվականներին ԵՄ-ից և ՀՀ ՏԿԵՆ-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 104.000.000 դրամ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: