Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում հանդես գալով հենացատկի եզրափակիչ փուլում՝ երկու ցատկերի արդյունքով վաստակեց 14,966 միավոր եւ օլիմպիական բրոնզե ու աշխարհի չեմպիոնի մեդալների հավաքածուն համալրեց օլիմպիական արծաթե մեդալով։
Արթուրը այսօր բացեց Փարիզում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալների հաշվարկը։
Կարդացեք նաև
Ավելի վաղ, եզրափակչի մեր երկրորդ մասնակիցը՝ Վահագն Դավթյանը, օղակների վրա վարժությունում 14,866 միավորով պայքարն ավարտեց 6-րդ հորիզոնականում։ 35-ամյա մարզիկը ցույց տվեց Խաղերում իր լավագույն արդյունքը, ինչը միանգամայն գոհացնում է թե մարզիկին եւ թե մարզիչներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ